Բաքուն ցանկանում է կառուցել տարածաշրջանային անվտանգության ճարտարապետություն՝ հիմնված տարածքային բոլոր պահանջների դադարեցման վրա, Բրյուսելում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
Ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ, Հաջիևը, մասնավորապես, նշել է՝ խաղաղությունն ու տարածաշրջանային անվտանգությունը տարածաշրջանում են և ոչ թե Բրյուսելում, Փարիզում, Վաշինգտոնում կամ որևէ այլ վայրում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքուն հայտարարում է, թե «հասել է իր նպատակներին», սակայն Երևանից դեռ պահանջներ ունի«Մենք ցանկանում ենք ստեղծել տարածաշրջանային անվտանգության նոր ճարտարապետություն հիմնված արդարության, միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչման, տարածքային բոլոր պահանջների դադարեցման վրա», - ասել է ադրբեջանցի պաշտոնյան։
Բաքուն հրաժարվել է վաշինգտոնյան հանդիպումից՝ ԱՄՆ-ին մեղադրելով «միակողմանի մոտեցման համար, որի հետևանքով այդ երկիրը կարող է կորցնել միջնորդի իր դերը»։
Բաքուն նաև Ֆրանսիային է մեղադրում «միակողմանի մոտեցման ու հայամետ դիրքորոշման համար»՝ վերջին շրջանում փաստացի բոյկոտելով բանակցային բոլոր այն հանդիպումները, որոնց մասնակցելու էր Ֆրանսիայի նախագահը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Խաղաղության պայմանագիրը չի ստորագրվում կողմերի անվստահության պատճառով»․ Փաշինյան