Չինաստանի նախագահ Սի Ծինպինը Սան Ֆրանցիսկոյում գումարված Ասիական-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է ամերիկացի խոշոր գործարարների, այդ թվում՝ տեղեկատվական ոլորտում առաջատար ընկերությունների ղեկավարների հետ:
Չինաստանի նախագահը, մասնավորապես, զրուցել է Apple ընկերության ղեկավար Թիմ Քուկի, Tesla-ի ղեկավար և X-ի սեփականատեր Իլոն Մասքի, FedEx-ի ղեկավար Ռաջ Սուբրամանիամի, Bridgewater-ի ղեկավար Ռեյ Դալոյի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ԱՄՆ-ի և Չինաստանի տնտեսական կապերին և մրցակցությանն առնչվող հարցեր:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ջո Բայդենն ու Սի Ծինփինը մոտ չորս ժամ բանակցել են Սան Ֆրանցիսկոյում