Երևանի պետական համալսարանում հրդեհից երկու տուժածներն ու զոհը «Ազատության» տեղեկություններով, ԵՊՀ տնտեսական բաժնի աշխատակիցներ են, երրորդ տուժածը՝ Պարեկային ծառայությունից է:
Այսօր ավելի վաղ հաղորդվել է, որ Երևանի պետական համալսարանի 1-ին մասնաշենքի նկուղային հարկի սենյակներից մեկում հրդեհ է բռնկվել, նախնական տվյալներով, հոսանքի տատանումից, կա մեկ զոհ և երեք վիրավոր։
Առողջապահության նախարարությունն էլ նշել է, որ տուժածները հոսպիտալացվել են, նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն, այս պահին հետազոտվում են:
Տուժածների առողջական վիճակի վերաբերյալ նախարարությունը լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրի։
«Հերացի» համալսարանական հիվանդանոցից հաղորդում են, որ մեկ տուժած (ոստիկան) տեղափոխվել է «Հերացի», վիճակը գնահատվում է բավարար:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հրդեհ ԵՊՀ մասնաշենքի նկուղային հարկում, հաղորդվում է մեկ զոհի, երեք վիրավորի մասին