Երևանի պետական համալսարանի 1-ին մասնաշենքի նկուղային հարկի սենյակներից մեկում հրդեհ է բռնկվել, տեղեկացնում է ԵՊՀ-ն՝ նշելով, որ հրդեհը մարված է, իրականացվում են համապատասխան գործողություններ։
ԵՊՀ-ից հայտնում են, որ նախնական վարկածով հրդեհն առաջացել է հոսանքի տատանումից, կա մեկ զոհ և երեք վիրավոր։
Առողջապահության նախարարությունն իր հերթին հաղորդում է, որ ԵՊՀ մասնաշենքերից մեկում տեղի ունեցած դեպքի հետևանքով, նախնական տվյալներով, երեք տուժած հոսպիտալացվել է, նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն, այս պահին հետազոտվում են:
Նախարարությունը ևս նշում է, որ պայթյունի հետևանքով, նախնական տվյալներով, կա մահվան դեպք:
Տուժածների առողջական վիճակի վերաբերյալ նախարարությունը լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրի։