Անկախության օրը «Եռաբլուր»-ում վարչապետ Փաշինյանի ճանապարհը փակած զոհվածների ծնողներին ուժով բերման ենթարկելու գործը ավելի քան մեկ տարվա քննությունից հետո կկարճվի: Քննչական կոմիտեից «Ազատությանը» փոխանցեցին, որ քննիչն է առաջարկել դատախազին քրեական հետապնդում չհարուցել ոստիկանների դեմ։
Ոստիկանների գործողություններում, Աբրահամյանի փոխանցմամբ, իրավապահները հանցակազմ չեն գտել և դատախազությունը որոշել է քրեական հետապնդում չհարուցել նրանց նկատմամբ։ Մինչդեռ այս միջադեպից հետո քաղհասարակության ներկայացուցիչները պահանջել էին Հայաստանի ոստիկանապետի հրաժարականը՝ պնդելով, որ կառույցը չի բարեփոխվում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Մեզ հոգեկան ու բարոյական վնասվածքներ են պատճառել». «Եռաբլուրում» բռնության ենթարկված ծնողները դադարեցրին բողոքի ակցիան