Ադրբեջանի ռազմական հարձակումից գրեթե երկու ամիս է անցել, բայց վերջին ռմբակոծությունները դեռ հանգիստ չեն տալիս դրանց թիրախում հայտնված արցախցի ընտանիքին։ Գյումրիում երեխաների, ամուսնու, մոր ու եղբորորդու հետ հաստատված Նունե Բալասանյանն ասում է՝ երեխաները չեն կարողանում մոռանալ ահարկու ձայները։
Նրանք Մարտակերտի Ներքին Հոռաթաղում էին ապրում։ Հարձակման օրը նկուղում են պատսպարվել, մեկ օր անց գյուղի բնակիչներին տարհանել են։ Նույնիսկ տուն չեն հասցրել մտնել մի վերջին անգամ։ Իրենց հետ միայն դեղերն են բերել։ Նունեն ու երեք երեխաներից երկուսը հաշմանդամություն ունեն։
Յոթ հոգանոց ընտանիքը երկու ամիս է՝ ապրում է ավտոտնակում, որը թեև քարաշեն է, բայց չի ջեռուցվում։ Գազի վառարանը չի աշխատում, գազօջախի հույսին են մնացել։ 80 հազար դրամ վարձ են տալիս... շուտով բնակարան կտեղափոխվեն, որի երկու ամսվա վարձը բարերարներ են վճարել։
Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում.