Գյուլեր. «Բացվել է Հայաստանի և Ադրբեջանի խաղաղության նոր հնարավորություն»

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը:

Բացվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղություն հաստատելու նոր հնարավորություն։

Այդ մասին, ըստ APA ադրբեջանական լրատվական գործակալության, Թուրքիայի խորհրդարանում՝ Ազգային մեծ ժողովում, ասել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, հույս հայտնելով, թե «Հայաստանն այս հարցում ճիշտ քայլեր կձեռնարկի»:

«Ինչպես նախկինում, մենք աջակցելու ենք Ադրբեջանին՝ առաջնորդվելով «մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսով»,- խորհրդարանում հայտարարել է Գյուլերը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Խաղաղության պայմանագիրը չի ստորագրվում կողմերի անվստահության պատճառով»․ Փաշինյան