Հայաստանը գնում է դեպի ԵՄ կտրուկ շրջադարձի ուղղությամբ. Լուսինե Հակոբյան

Ռուսական տնտեսական և ռազմական դաշինքներից դուրս գալու քայլեր պետք է ձեռնարկել, և ակնհայտ է, որ Հայաստանն այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկում է, «Ազատության» հետ զրույցում ասաց «Իրավունքի Եվրոպա» միավորման նախագահ, իրավապաշտպան Լուսինե Հակոբյանը։ Նա Բրյուսելում այս օրերին մասնակցում է ԵՄ Արևելյան գործընկերության քաղաքացիական ֆորումի տարեկան վեհաժողովին։

«Առնվազն մենք տեսնում ենք, որ ՀԱՊԿ-ի ձևաչափում Հայաստանն այլևս չի ցուցաբերում որևէ մասնակցություն և զուտ ֆորմալ է այնտեղ։ Ես կարծում եմ, որ Հայաստանը նաև կարևոր քայլեր է ձեռնարկում իր պաշտպանական ոլորտի ռազմավարությունը կառուցելով, դիվերսֆիկացիայի սկզբունքի հիման վրա, երկկողմ հարաբերություններ հաստատելով այդ ուղղությամբ մեր շատ կարևոր բարեկամ պետությունների հետ», - ասաց նա։


Հարցազրույցը ամբողջությամբ՝ տեսանյութում.