Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը միացել է Տավուշի մարզում ԵՄ դիտորդական առաքելության պարեկությանը, տեղեկացնում է առաքելության X-ի էջը՝ նաև լուսանկարներ հրապարակելով։
Այցն, ըստ գրառման, կայացել է Իջևանի գրասենյակի աջակցությամբ։
ԵՄ դիտորդական առաքելությունը տեղակայումից ի վեր 1000-ից ավելի պարեկությունն են իրականացրել հայ-ադրբեջանական սահմանին։ Առաքելությունն իր լիարժեք գործառույթներն իրականացնում է 6՝ Կապանի, Գորիսի, Ջերմուկի, Մարտունու, Իջևանի ու Եղեգնաձորի գրասենյակներից։
Եվրամիության 100 դիտորդները Հայաստան ժամանեցին փետրվարի վերջից։ Առաքելության մանդատը երկու տարի է, օպերատիվ շտաբը Հայաստանում է։