«Ուրախ էի Լոնդոնում Արարատ Միրզոյանի հետ հյուրընկալել ՄԹ-ՀՀ ռազմավարական երկխոսությունը»․ Դոքերթի

«Ուրախ էի լոնդոնում հյուրընկալել Միացյալ Թագավորություն-Հայաստան առաջին ռազմավարական երկխոսությունը Արարատ Միրզոյանի հետ», - X-ի իր էջում գրել Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթին։

«Մենք կիսում ենք հարաբերությունների սերտացման հավակնությունը, որը խթանում է առևտրի և անվտանգության ոլորտներում կապերն ու սատարում մեր ժողովրդավարական արժեքներին», - ասված է գրառման մեջ։

Երեկ Լոնդոնում տրվեց Հայաստանի ու Մեծ Բրիտանիայի միջև ռազմավարական երկխոսության մեկնարկը։

«Որպես տարածաշրջանի պատասխանատու խաղացողի՝ մենք շատ գնահատում ենք Հայաստանի հետ մեր ունեցած հարաբերությունները։ Կարծում եմ՝ լավ սկիզբ տվեցինք մեր պաշտոնական ռազմավարական երկխոսությանը», - ասել է Դոքերթին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լոնդոնում բացվեց Հայաստանի նոր դեսպանատունը, տրվեց ՀՀ-ՄԹ ռազմավարական երկխոսության մեկնարկը

Բրիտանացի նախարարն այս տարվա մայիսին Երևանում էր։ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումներում հայտարարեց, որ երկկողմ հարաբերություններն առաջընթացի մեծ ներուժ ունեն։

Հայաստանում Բրիտանիայի դեսպանատունը երեկ տեղեկացրել է, որ Դոքերթին հաջորդ շաբաթ Երևան նախատեսվող իր այցի շրջանակներում կշարունակի ռազմավարական երկխոսության թեմաների քննարկումը։

Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ Դոքերթին կլինի նաև Բաքվում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կայացել է ՀՀ ԱԳ նախարարի և Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարարի հանդիպումը