Մատչելիության հղումներ

Մեկնարկել է Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետնախարարի այցը Հայաստան


Մեկնարկել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության՝ Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթիի այցը Հայաստան, տեղեկացնում է Հայաստանի արտգործնախարարությունը։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում ընթանում է արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Լեո Դոքերթիի առանձնազրույցը, որին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպումը:

Սա Դոքերթիի առաջին այցն է Հայաստան, նա կհանդիպի նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, կքննարկի անվտանգությանն ու պաշտպանությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև առևտրային կապերի խթանման հնարավորությունները, կհայտարարի Ռազմավարական երկխոսության մեկնարկի մասին, որը տեղի կունենա այս տարվա ընթացքում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG