Իսրայելական բանակն այսօր հայտարարել է, թե գրավել է Գազա քաղաքում «Համաս»-ի ղեկավարած խորհրդարանը, կառավարության շենքը և պաշտոնական այլ շինություններ:
«Համաս»-ի և Իսրայելի միջև արդեն վեց շաբաթ շարունակվող մարտերի պատճառով ևս 200 հազար պաղեստինցի է անցած տասն օրում Գազայի հատվածի հարավ տեղափոխվել, հայտարարել է ՄԱԿ-ը։ Ընդհանուր առմամբ, պատերազմի մեկնարկից՝ հոկտեմբերի 7-ից, Գազայի հատվածում ապրող 2,3 միլիոն բնակչության երկու երրորդը դարձել է փախստական։
Միացյալ Նահանգների նախագահը երեկ հորդորել է Իսրայելին ապահովել «Աշ-Շիֆա» հիվանդանոցի անվտանգությունը, որը վերջին օրերին հայտնվել է ռազմական գործողությունների էպիկենտրոնում։
Իսրայելական կողմը պնդում է, թե հիվանդանոցը ռազմադաշտի է վերածել «Համաս»-ը, որը Միացյալ Նահնագների և Եվրամիության կողմից դասված է ահաբեկչական խմբավորումների շարքում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իսրայելը Գազայի հատվածում շրջապատել է ամենախոշոր «Ալ-Շիֆա» հիվանդանոցը