Ադրբեջանը Barak MX հրթիռային համակարգ է գնել Իսրայելից․ Globes

Ադրբեջանը 1,2 մլրդ դոլար արժողությամբ Barak MX տեսակի զենիթահրթիռային համակարգ է գնել Իսրայելից, հաղորդում է իսրայելական Globes պարբերականը։

IAI (Israel Aerospace Industry) պետական ձեռնարկությունը չորս օր առաջ է հայտարարել 1,2 միլիարդ դոլար արժողությամբ ՀՕՊ համակարգն անանուն երկրին մատակարարելու մասին, Բաքուն նոր է հաստատում, որ Ադրբեջանն է պատվիրատուն, նշում է Gobes-ը:

Պարբերականը հաղորդում է նաև, որ Իսրայելը Բաքվում դեռ սեպտեմբերին Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների համար Barak MX-ի ցուցադրություն էր կազմակերպել։

Պարբերականը նշում է, որ Barak MX-ն Ադրբեջանը հավանաբար ձեռք է բերում Իրանի սպառնալիքից պաշտպանվելու համար։