Մատչելիության հղումներ

Պապիկյանն ու Իրանի դեսպանը կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ


Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին այսօր կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ։

Զոհուրին ու Պապիկյանն, ըստ Հայաստանի ռազմական գերատեսչության, քննարկել են նաև հայ-իրանական համագործակցության ընթացքն ու հեռանկարները։

Իրանի դեսպանն ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում։

Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրի
Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրի

Հայ-ադրբեջանական բանակցությունների ֆոնին Իրանը բազմիցս հայտարարել է՝ առկա խնդիրները պետք է լուծվեն՝ հարգելով երկրների միջազգային սահմանները, տարածքային ամբողջականությունները, ինչպես նաև ժողովուրդների իրավունքներն ու անվտանգությունը։ Իրանի ԶՈՒ ԳՇ պետ Մոհամադ Հոսեյն Բաղերին էր նաև հարցազրույցներից մեկում շեշտել՝ Իրանը չի հանդուրժի սահմանների ցանկացած փոփոխություն տարածաշրջանում՝ նշելով, որ դեմ է որևէ պատերազմի և լուռ չի մնա դրան դեմ-հանդիման։

XS
SM
MD
LG