Այսուհետ 2.5 տոննա և ավելի քաշ ունեցող բեռնատարները ժամը 7-21-ը Երևանի փոքր կենտրոն մտնելու իրավունք չունեն

Your browser doesn’t support HTML5

Այսուհետ 2.5 տոննա և ավելի քաշ ունեցող բեռնատարներն առավոտյան 7-ից մինչ ժամը 21-ը Երևանի փոքր կենտրոն մտնելու իրավունք չունեն։ Փողոցներում արդեն նշանները տեղադրված են։ Քաղաքային իշխանությունները հույս ունեն այս որոշմամբ փոքր-ինչ մեղմել անդադար խցանումները։