Այսուհետ 2.5 տոննա և ավելի քաշ ունեցող բեռնատարներն առավոտյան 7-ից մինչ ժամը 21-ը Երևանի փոքր կենտրոն մտնելու իրավունք չունեն։ Փողոցներում արդեն նշանները տեղադրված են։ Քաղաքային իշխանությունները հույս ունեն այս որոշմամբ փոքր-ինչ մեղմել անդադար խցանումները։
Մարդատար մեքենաների վարորդները որոշումը դրական են համարում, բայց և շեշտում՝ միայն այս քայլը բավարար չէ. կենտրոնը չափից շատ է ծանրաբեռնված:
«Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության նախագահ Տիգրան Քեյանի կարծիքով՝ բեռնատարների մուտքն արգելելով երթևեկությունը մի փոքր կթեթևանա այն հատվածներում, որտեղ խանութներ շատ կան:
Բեռնատարների կարգազանց վարորդները կտուգանվեն 5000 դրամով։ Քաղաքապետարանից փոխանցում են՝ տեսախցիկներով են վերահսկելու։
«Ազատության» ռեպորտաժը՝ ստորև.