«ՄԱԿ-ն ու այլ միջազգային կազմակերպություններ անտեսում են Գազայի հատվածում իսրայելական բանակի կողմից խաղաղ բնակիչների կոտորածները», - ըստ Anadolu գործակալության՝ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։
«Մենք ևս մեկ անգամ ականատես եղանք, որ ՄԱԿ-ը և այլ միջազգային կազմակերպություններ անարդյունավետ և կույր են, երբ մահմեդականներ են սպանվում: Միջազգային հանրությունը պետք է քայլեր ձեռնարկի Գազայում տեղի ունեցող ջարդերի դեմ», - ասել է Էրդողանը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մեղադրելով անգործության մեջ։
«Համաս»-ի (ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական ճանաչված կազմակերպություն) և Իսրայելի համակամարտությունում խաղաղության հասնելու համար ավելի նպաստավոր հիմք չի կարող լինել, քան տարածաշրջանի բոլոր դերակատարների մասնակցությամբ հանդիպումը՝ ներառյալ պատերազմող կողմերի։
«Մեր տարածաշրջանը պետք է անհապաղ ազատվի այն երկրներից, որոնք թեև տասնյակ հազարավոր կիլոմետրեր հեռու են, բայց ցանկանում են իրենց ազդեցությունը հաստատել այստեղ»,- նշել է Թուրքիայի ղեկավարը։
Իսրայելը հրթիռակոծում ու հրետակոծում է Գազայի հատվածը հոկտեմբերի 7-ից ի վեր, երբ «Համաս» ծայրահեղական խմբավորումը ներխուժեց իսրայելական բնակավայրեր։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ե՛վ Իսրայելը, և՛ «Համաս»-ը մերժում են մարտերը դադարեցնելու կոչերը