Տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը պետք է տեղի ունենա ինքնիշխանության, հավասարության սկզբունքների հիման վրա. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում՝ իր կեցավայրում, ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ-Բրայենին:

Կառավարության փոխանցմամբ՝ վարչապետն ընդգծել է ԱՄՆ դերը Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացում և կարևորել դրա շարունակականությունը:

Շեշտվել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումների արդյունքներով համաձայնեցված սկզբունքների հիման վրա խաղաղության գործընթացը շարունակելու կարևորությունը:

Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին և հավելել, որ տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը պետք է տեղի ունենա ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության և հավասարության սկզբունքների հիման վրւա:

Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի100 հազարից ավելի բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրներին, ինչպես նաև դրանց հաղթահարման ուղղությամբ Հայաստանի կառավարության կողմից իրականացվող քայլերին: Կարևորվել է միջազգային հանրության օժանդակությունը` առկա խնդիրների լուծման գործում: