Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Ելիսեյան պալատում մասնակցել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի և տիկին Բրիժիտ Մակրոնի անունից ի պատիվ «Փարիզի խաղաղության 6-րդ համաժողովի» մասնակից պետությունների, կառավարությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների տրված պաշտոնական ընթրիքին, հաղորդում է Հայաստանի կառավարությունը։
Փաշինյանը երեկ է ժամանել Փարիզ, հանդիպել Մակրոնի հետ, քննարկել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մակրոնն ու Փաշինյանը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր