Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հայտնել է, որ մասնակցելու է նոյեմբերի 23-ին Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթաժողովին։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցության վերաբերյալ որոշում դեռ ընդունված չէ, այսօր ասել է փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը, նշելով, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց Հայաստանը այս պահին չի քննարկում։
Վլադիմիր Պուտինն իր առաջիկա հանդիպումների մասին խոսել է Ղազախստանում, ՀԱՊԿ-ի գագաթաժողովից բացի նշելով նաև Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԵԱՏՄ գագաթաժողովն ու ԱՊՀ առաջնորդների դեկտեմբերի վերջին անցկացվող ոչ պաշտոնական ավանդական հանդիպումը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վաշինգտոնն ու Բրյուսելը համոզում են Երևանին դուրս գալ ՀԱՊԿ-ից, ստորագրել խաղաղության պայմանագիրն առանց ՌԴ միջնորդության. Զախարովա ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանը հայտարարում է՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց Հայաստանի օրակարգում այս պահին չկա