Իսրայելը չի համաձայնի մարդասիրական հրադադար հաստատել Գազայի հատվածում, քանի դեռ անկլավում պահվող պատանդներն ազատ չեն արձակվել։
Այս մասին նոյեմբերի 7-ին ասել է Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը։
«Վերջին շրջանում մենք ավելի հաճախ ենք լսում «մարդասիրական հրադադար» եզրույթը: Ուզում եմ ձեզ ասել, որ ինձ համար «մարդասիրական դադար» նշանակում է առաջին հերթին վերադարձնել մեր պատանդներին, մեր կանանց, երեխաներին և ծերերին: Առանց պատանդներին վերադարձնելու մարդասիրական դադար չի լինի»,- ասել է Գալանտը լրագրողների հետ զրույցում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իսրայելը մերժում է հրադադարը առանց պատանդների ազատ արձակման