Մատչելիության հղումներ

«Ոչ մի հրադադար՝ առանց պատանդների ազատ արձակման»․ Նեթանյահու


Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահու
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն մերժել է հրադադարի կոչերը՝ «առանց «Համաս»-ի կողմից հոկտեմբերի 7-ի հարձակումների ժամանակ պատանդների ազատ արձակման»։ Այս մասին նա հայտարարել է ABC News հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Այնուամենայնիվ, նա չի բացառել հումանիտար փոքրիկ դադարները։

«Ինչ վերաբերում է տակտիկական փոքր դադարներին, մենք դրանք նախկինում ունեցել ենք: Ենթադրում եմ, որ մենք հաշվի կառնենք հանգամանքները, որպեսզի թույլ տանք, որ հումանիտար ապրանքները մուտք գործեն, մեր գերիները, առանձին գերիներ, դուրս բերվեն», - ասել է Իսրայելի վարչապետը։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ու վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները ճնշում են գործադրել Իսրայելի վրա՝ «մարդասիրական» ժամանակավոր դադարների համար, որպեսզի ավելի շատ օգնություն մուտք գործի Գազա և ավելի շատ խաղաղ բնակիչներ կարողանան դուրս գալ այնտեղից։

Հոկտեմբերի 7-ին վաղ առավոտյան «Համասի»ի զինյալները Գազայի գոտուց սկսեցին հազարավոր հրթիռներ արձակել իսրայելյան բնակավայրերի վրա: Իսրայելի ղեկավարները հայտարարեցին, թե «պաղեստինցիները պատերազմ են սկսել Իսրայելի դեմ»: «Համասն» էլ հակադարձեց՝ իր հարձակումը սկսել է ի պատասխան Երուսաղեմում Տաճարի լեռան վրա Ալ-Աքսա մզկիթի դեմ իսրայելական իշխանության գործողությունների, Իսրայելն էլ դրան պատասխանել է «Երկաթե թրեր» ռազմական օպերացիայով և Գազայի հատվածի ամբողջական շրջափակումով:

Իսրայելը հաղորդել է 1400 զոհի և 240 գերեվարվածի մասին։ Պաղեստինը հայտարարել է ավելի քան 9 հազար զոհի մասին, այդ թվում՝ 4 հազար 800 երեխա։ Անկախ աղբյուրները չեն կարող ստուգել պաղեստինյան կառույցների հրապարակած տվյալների արժանահավատությունը:

XS
SM
MD
LG