Նոյեմբերի 8-ին Ստեփանակերտում (ինչպես ԱՊԱ լրատվական գործակալությունն է նշում՝ Խանքենդիում) տեղի կունենա ռազմական շքերթ՝ «նվիրված Ղարաբաղյան երկրորդ պատերազմում Ադրբեջանի հաղթանակի օրվան»։
Ադրբեջանական AzTV պետական հեռուստաալիքը ցուցադրել է զորահանդեսի նախապատրաստման տեսանյութերը և լուսանկարները։
Զորահանդեսին հանդիսավոր երթ կանցկացնեն ադրբեջանական զինուժի տարբեր ճյուղերի ստորաբաժանումները։
Ադրբեջանում նոյեմբերի 8-ը նշվում է որպես «2020 թվականի աշնանը՝ Ղարաբաղյան երկրորդ պատերազմում 44-օրյա հաղթանակի օր»։
Վաղը նմանօրինակ զորահանդես է նախատեսված նաև Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանցիները նոյեմբերի 8-ին Ստեփանակերտում զորահանդես կկազմակերպեն