Նոյեմբերի 8-ին Ստեփանակերտում զինվորական շքերթ կանցկացվի, հաղորդում է Turan գործակալությունը։
«Զինվորականների տարբեր ստորաբաժանումներ հանդիսավոր երթով կշարժվեն գլխավոր հրապարակով», - հայտնում է գործակալությունը՝ նշելով, որ շքերթը կընդունի նախագահ Իլհամ Ալիևը։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ ավարտվում են տարածքի մաքրման և ճանապարհների գծանշման աշխատանքները։
Երեկոյան Շուշի քաղաքից տեղի կունենա հրավառություն՝ «ի պատիվ 2020 թվականի Հայրենական պատերազմում տարած հաղթանակի երրորդ տարեդարձի և 2023 թվականի սեպտեմբերի 19-ի հաղթանակի», - նշում է աղբյուրը։