«Այժմ ընտրությունների ժամանակը չէ»․ Զելենսկի

«Այժմ ընտրությունների ժամանակը չէ», հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր ավանդական գիշերային ուղերձում՝ նույնիսկ հարցի քննարկումը որակելով «անպատասխանատու» և «անլուրջ»։

«Մենք բոլորս հասկանում ենք, որ այժմ պատերազմի ժամանակ է, երբ կան բազմաթիվ մարտահրավերներ, և բացարձակապես անպատասխանատու է ընտրությունների թեման օրակարգ բերելը», - ասել է Զելենսկին՝ ընդգծելով՝ երկիրը պետք է աշխատի միասնական։

Զելենսկու նկատմամբ նրա մի շարք նախկին համախոհների ու զինվորականների աճող դժգոհության ֆոնին 2024 թվականին հնարավոր նախագահական և խորհրդարանական ընտրությունների թեման վերջերս ակտիվորեն սկսեց քննարկվել ուկրաինական և արևմտյան մամուլում։

Մասնավորապես, Ուկրաինայի նախագահի աշխատակազմի նախկին խորհրդական Ալեքսեյ Արեստովիչն էր Meduza-ին տված հարցազրույցում ասել, որ «նախագահական ընտրությունների ցանկացած հետաձգում կդիտարկվի որպես իշխանության յուրացում»՝ Զելենսկուն անվանելով «բռնապետ»։

Ուկրաինայի նախագահի լիազորությունների ժամկետը լրանում է 2024 թվականի մայիսին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մերձավոր Արևելքում պատերազմը շեղում է ուշադրությունը Ուկրաինայից. Զելենսկի