Այս գիշեր ռուսական զորքերն անօդաչու թռչող սարքերով ու հրթիռներով հարվածել են Օդեսային, առնվազն 8 մարդ վիրավորվել է, հաղորդել է շրջանի վարչական ղեկավարը։
Հարձակման հետևանքով վնասվել է նաև Արվեստի թանգարանի՝124-ամյա շենքը, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում։ Տուժել են նաև բնակելի շենքեր։
Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, թե հաջողվել է խոցել իրանական 22 անօդաչուներից 15-ը։
Ռուսաստանը սաստկացրել է ուկրաինական նավահանգիստների, ներառյալ Օդեսայի ռմբակոծությունները հուլիսից, երբ Մոսկվան դուրս եկավ գործարքից, որը հնարավորություն էր տալիս ուկրաինական հացահատիկը արտահանել սովի սպառնալիքի տակ գտնվող բազմաթիվ երկրներ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հացահատիկի գործարքից դուրս գալու հաջորդ օրն իսկ Ռուսաստանը ռմբակոծեց ուկրաինական նավահանգիստները