Թուրքիայի հարավում ոստիկանությունը արցունքաբեր գազ ու ջրցան մեքենաներ է կիրառել ցուցարարների դեմ, որոնք փորձել են ներխուժել Ինջիրլիքում տեղակայված ամերիկյան ռազմակայան։
Թուրքական NTV հեռուստաընկերության հաղորդմամբ, ցուցարարները քննադատել են Իսրայելի և Միացյալ Նահանգների գործողությունները Գազայի հատվածում, և պաշտոնական Անկարայից պահանջել փակել ավիաբազան։
Ըստ հաղորդումների՝ ցույցին մասնակցել են ոչ միայն ռազմակայանից ոչ հեռու գտնվող Ադանայի, այլև Ստամբուլի ու այլ քաղաքների բնակիչներ։ Ոստիկանությունը ստիպված է եղել փակել դեպի ռազմաբազա տանող ճանապարհները։
POLİS MÜDAHALE ETTİProtestocular İncirlik Hava Üssü%27ne girmeye çalıştıhttps://t.co/rwVCLNnrOiFoto: DHA pic.twitter.com/ySin145wOo
— NTV (@ntv) November 5, 2023