Գազայի հատվածում ողջ աշխարհի աչքի առջև տեղի ունեցող խաղաղ բնակչության կոտորածը պետք է անհապաղ դադարեցվի, Anadolu փոխանցմամբ, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ Ռիզե նահանգում ելույթի ժամանակ։
«Մեր պարտքն է փրկել մեր պաղեստինցի եղբայրներին իսրայելական ճնշումներից և դադարեցնել Գազայի հատվածում ողջ աշխարհի աչքի առջև իրականացվող ջարդերը»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։
Ըստ Էրդողանի՝ Անկարան կշարունակի գործադրել բոլոր անհրաժեշտ ջանքերը՝ «պաղեստինյան էքսկլավի խաղաղ բնակչությանն օգնություն ցուցաբերելու համար»։
«Մենք երբեք չենք թողնի մեր եղբայրներին Գազայում անօթևան, առանց օգնության և միայնակ», - ասել է Թուրքիայի նախագահը՝ շեշտելով, պատմության հանդեպ Անկարայի պարտքն է «բացահայտել նրանց հանցագործությունները, ովքեր աջակցում են Գազայի հատվածում անբարոյական, անբարեխիղճ և ստոր ջարդեր իրականացնողներին»։
Հոկտեմբերի 7-ին վաղ առավոտյան «Համասի»ի զինյալները Գազայի գոտուց սկսեցին հազարավոր հրթիռներ արձակել իսրայելյան բնակավայրերի վրա: Իսրայելի ղեկավարները հայտարարեցին, թե «պաղեստինցիները պատերազմ են սկսել Իսրայելի դեմ»: «Համասն» էլ հակադարձեց՝ իր հարձակումը սկսել է ի պատասխան Երուսաղեմում Տաճարի լեռան վրա Ալ-Աքսա մզկիթի դեմ իսրայելական իշխանության գործողությունների, Իսրայելն էլ դրան պատասխանել է «Երկաթե թրեր» ռազմական օպերացիայով և Գազայի հատվածի ամբողջական շրջափակումով:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր ժամանել է Անկարա՝ քննարկելու նաև Գազայի հատվածում տիրող իրավիճակը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պաղեստինցիները պնդում են, որ Գազայում ավելի քան 9700 մարդ է զոհվել