Ռուս խաղաղապահները ևս մեկ դիտակետ են փակել Լեռնային Ղարաբաղում՝ Շուշիի շրջանում:
Ըստ Ռուսաստանի պաշտպանության նախարարության՝ երեկ երեկոյան հրապարակած տեղեկագրի, սեպտեմբերի 19-ից ի վեր փակվել է 9 դիտակետ և 16 ժամանակավոր դիտակետ։
«Ռուս խաղաղապահների մասնակցությամբ շարունակվում են աշխատանքները՝ վերականգնելու էլեկտրաէներգիայի մատակարարումը», - ասված է հաղորդագրությունում:
Ըստ ՌԴ ՊՆ հաղորդագրության, ավարտվում է խաղաղապահ զորակազմի ռոտացիան, ինչպես նաև զենքի և ռազմական տեխնիկայի ուղարկումը Ռուսաստան՝ պլանային վերանորոգման համար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսները Ղարաբաղից տեխնիկան ուղարկում են Ռուսաստան՝ «վերանորոգման»