Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն Աստանայում, «Թյուրքական պետությունների 10-րդ գագաթնաժողովում», ասել է, որ Թուրքիան կշարունակի աջակցել Ադրբեջանին:
Նա նշել է, որ թյուրքական աշխարհը հետզհետե ավելի է կազմակերպվում և խորացնում համագործակցությունը։
Ֆիդանի խոսքով՝ կազմակերպության անդամ երկրները «պետք է միասին դիմակայեն Կիպրոսի թուրքերի նկատմամբ կիրառվող անարդար և անմարդկային մեկուսացմանը»։
Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը հավելել է, որ պետք է ջանքեր գործադրել, որպեսզի «Միջին միջանցքը» դառնա ավելի գրավիչ ներդրողների համար:
Ֆիդանը նաև կարևորել է «անդրկասպյան ռեսուրսների, մասնավորապես, Թուրքմենստանի բնական գազի փոխադրումը Թուրքիա և Եվրոպա»։
Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Ղազախստանի մայրաքաղաքում խոսել է նաև Գազայի իրավիճակի մասին և ասել, որ Իսրայելի հարձակումը խաղաղ բնակիչների վրա ու այնտեղ իրագործվող կոտորածն անընդունելի են:
«Անհրաժեշտ է անհապաղ ու անվերապահորեն զինադադար հայտարարել և օգնություն ուղարկել Գազա»,- ասել է Հաքան Ֆիդանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Կարևոր է, որ Հայաստանը կատարի իր պարտավորություններն Ադրբեջանի նկատմամբ»․ Էրդողան