Մատչելիության հղումներ

Տոկաևը թյուրքական պետություններին կոչ է անում ամրապնդել համագործակցությունն անվտանգության ոլորտում


Թյուրքական պետությունների գագաթնաժողովը, Աստանա, 3 նոյեմբերի, 2023թ.
Թյուրքական պետությունների գագաթնաժողովը, Աստանա, 3 նոյեմբերի, 2023թ.

Թյուրքական պետությունները պետք է ամրապնդեն համագործակցությունն անվտանգության ոլորտում։ Այդ մասին, Աստանայում գումարված «Թյուրքական պետությունների 10-րդ գագաթնաժողովում», ասել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը:

«Աշխարհում իրավիճակը մնում է անկայուն: Ներկա անհանգիստ ժամանակներում շատ կարևոր է ամրապնդել թյուրք ժողովուրդների միասնությունը, դա կծառայի որպես մեր ընդհանուր անվտանգության հուսալի երաշխիք: Աճում են զենքի և թմրանյութերի առևտուրը, ահաբեկչությունը, ծայրահեղականությունը, միգրացիան: Նման սպառնալիքները կանխելու համար պետք է ամրապնդել մեր համագործակցությունն անվտանգության ոլորտում»,- ասել է Տոկաևը:

Նա առաջարկել է հաջորդ տարի Աստանայում անցկացնել Անվտանգության խորհուրդների գլխավոր քարտուղարների երրորդ նիստը։

«Կարևոր է համաձայնագիր կնքել հանցավորության դեմ պայքարի և թյուրքական պետությունների ֆինանսական հետախուզական կառույցների տեղեկատվական փոխանակման վերաբերյալ», - հավելել է Տոկաևը:

Աստանայում գումարված գագաթնաժողովի նշանաբանն է՝ «Թյուրքական դար»: Հոբելյանական հավաքին մասնակցում են Ղազախստանի, Ուզբեկստանի, Ադրբեջանի, Ղրրղըզստանի և Թուրքիայի, ինչպես նաև որպես դիտորդներ՝ Հունգարիայի և Թուրքմենստանի ղեկավարները:

XS
SM
MD
LG