Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Երևանում Ամերիկայի Հայկական Համագումարի հոգաբարձուների խորհրդի նախագահ Քարոլին Մուգարիի, համանախագահ Էնթոնի Բարսամյանի, գործադիր տնօրեն Բրայան Արդունիի և տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները:
Ըստ փոխվարչապետի գրասենյակի՝ Մհեր Գրիգորյանը նրանց է ներկայացրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 100 հազարից ավելի փախստականների կարճաժամկետ և միջնաժամկետ կարիքները:
Սեպտեմբերի 19-20-ը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի իրականացրած ռազմական գործողությունից հետո, վերջին տվալներով, 100 հազար 652 արցախցի հեռացել է Հայաստան, Արցախում, ըստ գնահատականների, մեկ-երկու տասնյակ հայ է մնացել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կառավարությունն ամեն ինչ կանի, որ արցախցիները մնան Հայաստանում. Փաշինյան