ՌԴ կառավարությունը հաստատել է Կապանում հյուպատոսություն բացելու ծրագիրը

Հայաստան - Սյունիքի մարզկենտրոն Կապանը, արխիվ

Ռուսաստանի կառավարությունը հավանություն է տվել Հայաստանում Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու համաձայնագրին։

Հրամանագիրը ստորագրել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը։

«Ընդունել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության առաջարկությունը՝ նոտաների փոխանակման միջոցով Ռուսաստանի Դաշնության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև Կապան քաղաքում Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոսություն ստեղծելու մասին», - ասվում է փաստաթղթում։

Կապանում Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոսությունը կդառնա երկրորդը Հայաստանում՝ առաջինը Գյումրիում է։

Հոկտեմբերի վերջին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հաստատել է, որ Մոսկվան Կապանում հյուպատոսություն բացելու ցանկություն է հայտնել, և Երևանը համաձայնություն է տվել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսություն ստեղծելու Հայաստանի համաձայնությունը ուժի մեջ է. ՌԴ պաշտոնյաՌուսաստանը պատրաստվում է «շուտափույթ» գլխավոր հյուպատոսություն բացել Սյունիքում