Հայաստանի համաձայնությունը Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսություն ստեղծելու վերաբերյալ մնում է ուժի մեջ՝ չնայած հարաբերություններում ստեղծված իրավիճակին, РИА Новости-ին ասել է ՌԴ ԱԳՆ հյուպատոսական վարչության տնօրեն Ալեքսեյ Կլիմովը։
«Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսության ստեղծման ծրագրերը ոչ մի փոփոխության չեն ենթարկվել, դրա բացման՝ հայկական կողմի համաձայնությունը մնում է ուժի մեջ», - նշել է նա՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Երևանը հետ է վերցրել համաձայնությունը հարաբերություններում առկա իրավիճակի ֆոնին։
Հյուպատոսության աշխատանքի մեկնարկի կոնկրետ ժամկետների մասին Կլիմովը չի նշել, ասել է, որ լրացուցիչ կտեղեկացնեն։