ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանթոսի մարդու իրավունքների հանձնաժողովը կոչ է արել ազատ արձակել Ադրբեջանում ձերբակալված ընդդիմադիր ակտիվիստ, հանրային գործիչ և տնտեսագետ Գուբադ Իբադօղլուին։
Հանձնաժողովը հայտարարությունը հրապարակվել է X սոցիալական ցանցի իր էջում, հրապարակումը համընկնում է Իբադօղլուի ձերբակալության 100-րդ օրվան և հոկտեմբերի 30-ին նշվող քաղբանտարկյալների պաշտպանության միջազգային օրվան։
«100 օր է անցել Գուբադ Իբադօղլուի ձերբակալությունից: Նա ծանր վիճակում է, բայց անհրաժեշտ բուժօգնություն չի ստանում։ Կառավարությունը պարտավոր է անհապաղ և անվերապահորեն նրան ազատել», - ասվում է հաղորդագրությունում։
Գուբադ Իբադօղլուի եղբայրը՝ Գալիբ Բայրամովը դիմել է Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևային՝ պահանջելով միջոցներ ձեռնարկել և պաշտպանել բանտարկված ազգականի իրավունքները, որոնք, ըստ դիմումատուի, ոտնահարվում են քրեակատարողական ծառայության և արդարադատության նախարարության բժշկական գլխավոր վարչության կողմից։
Բայրամովը հայտարարել է, որ Իբադօղլուին արգելում են հեռախոսով զրուցել փաստաբանների հետ, հանդիպել ընտանիքի անդամների հետ, թույլ չեն տալիս օրական 2 ժամ զբոսանել և պատշաճ բուժստուգման ենթարկվել:
Բացի այդ, Իբադօղլուին արգելում են տեսակապով շփվել արտասահմանում ապրող զավակների հետ։
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի բժշկին նույնպես թույլ չեն տալիս այցելել Իբադօղլուին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Եվրախորհրդարանն առաջարկել է պատժամիջոցներ սահմանել ադրբեջանցի պաշտոնյաների դեմ՝ Իբադօղլուի գործով Նորվեգական Հելսինկյան կոմիտեն կոչ է արել անհապաղ ազատ արձակել Գուբադ Իբադօղլուին Գուբադ Իբադօղլուի հարազատներին արգելվել է դուրս գալ Ադրբեջանից