Դավիթ Իշխանյանը Բաքվից 2 անգամ կապ է հաստատել հարազատներին հետ

Դավիթ Իշխանյան, արխիվ

Ադրբեջանի կողմից գերեվարված Արցախի Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը Բաքվից 2 անգամ կապ է հաստատել հարազատներին հետ։

Նրա որդին «Ազատությանը» փոխանցեց, որ հայրն առաջին անգամ հոկտեմբերի 10-ին է իրենց զանգահարել, 2-րդ անգամ՝ հոկտեմբերի 13-ին։

«Ասաց, որ նորմալ է ամեն ինչ, ուրիշ ոչ մի բան»,- պատմեց Արմեն Իշխանյանը՝ տեղեկացնելով, որ հոկտեմբերի 19-ին Արցախի Ազգային ժողովի նախագահին այցելել են նաև Կարմիր Խաչի ներկայացուցիչները։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Արցախի նախկին նախագահներին ու Ադրբեջանում պահվող մյուս անձանց

Միջազգային կազմակերպության անդամները հարազատներին փոխանցել են, որ Իշխանյանի վիճակը նորմալ է։

Դավիթ Իշխանյանը Լեռնային Ղարաբաղի 3 նախկին նախագահների հետ գերեվարվեց հոկտեմբերի սկզբին։ Բաքուն նրան մեղադրում է ահաբեկչության համար։ Իշխանյանը, ինչպես և նախկին նախագահները 4 ամսով կալանավորվել են։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ձերբակալվել են Արայիկ Հարությունյանը, Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանն ու Դավիթ Իշխանյանը