Մատչելիության հղումներ

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Արցախի նախկին նախագահներին ու Ադրբեջանում պահվող մյուս անձանց


Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները հոկտեմբերի 20-ին այցելել են Ադրբեջանում պահվող ԼՂ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, ԱԳ նախկին նախարարին Դավիթ Բաբայանին, գեներալներ Դավիթ Մանուկյանին և Լևոն Մնացականյանին, ինչպես նաև ԼՂ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, «Ազատությանը» հայտնել է ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին։

«Տեսակցությունները անցել են ըստ մեր ստանդարտ ընթացակարգերի, և հանդիպումների ժամանակ նաև հնարավորություն է տրվել բոլորին՝ կապ հաստատել իրենց հարազատների հետ։ Միևնույն ժամանակ, հոկտեմբերին մեր կազմակերպության ներկայացուցիչները տեսակցել են նաև մյուս պահվող անձանց, որոնց ձերբակալումը Ադրբեջանի իշխանությունը հաստատել է ԿԽՄԿ-ին։ Նույն ընթացակարգերով կազմակերպության ներկայացուցիչները առանձնազրույցներ են ունեցել այլ պահվողների հետ և հնարավորություն տվել կապ հաստատել հարազատների հետ»,- նշել է Ամատունին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG