Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում երեկ մեկնարկել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը։
Ըստ Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի՝ խորհուրդը Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի նախագահությամբ քառօրյա ժողովի ընթացքում կքննարկի հանրապետության առջև ծառացած հետպատերազմյա մարտահրավերներին և Արցախից բռնի տեղահանվածների հիմնախնդիրներին, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանմանը, Եկեղեցու հոգևոր, կրթական ու սոցիալական առաքելությանն առնչվող հարցեր:
Սեպտեմբերի 19-20-ը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի իրականացրած ռազմական գործողությունից հետո, վերջին տվալներով, 100 հազար 652 արցախցի հեռացել է Հայաստան, Արցախում, ըստ գնահատականների, մեկ-երկու տասնյակ հայ է մնացել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Շահրամանյան. «Պետք է սկսենք զբաղվել այն հարցերով, որոնք թույլ կտան ամրագրել Արցախից տեղահանված մեր քաղաքացիների վերադարձը»