Թոշակներից զրկված արցախցիները գուցե առաջիկայում կարողանան սեպտեմբերի հասանելիք գումարը ստանալ

Թոշակներից զրկված արցախցիները գուցե առաջիկայում հնարավորություն ունենան սեպտեմբերի հասանելիք գումարը ստանալ։ Համենայն դեպս այսօր Արցախի տեղեկատվական շտաբը առանց հստակ մանրամասների հայտարարեց՝ աշխատում են այդ ուղղությամբ։

Զինվորական թոշակների մասին, սակայն, դեռ խոսք չկա։

Հայաստանի կառավարությունից պնդում են՝ արցախցիներին վճարելու իրավասություն չունեն, փոխարենը ֆինանսական աջակցության ծրագրերով կլուծեն հարցը։

Արցախի ֆինանսների նախարարության պաշտոնյաներից մեկը «Ազատությանն» ավելի վաղ տեղեկացրել էր, սեպտեմբերի վճարումների համար հոկտեմբերին Հայաստանի կառավարությունը պետք է ամենամսյա 12 միլիարդի հատկացումն աներ Արցախին՝ միջպետական վարկի տեսքով, որից շուրջ վեց միլիարդը հենց աշխատավարձ, թոշակ, նպաստներն են։ Այդ հատկացումը չի արվել։

Այսօր Արցախցի մեկ այլ պաշտոնյա էլ դարձյալ անանուն մնալու պայմանով՝ «Ազատությանը» հայտնեց, որ իր համար անհասկանալի է՝ ինչպես կարող է Հայաստանի կառավարությունը վերահսկողություն չունենալ Արցախ ուղարկվող փողերի վրա, երբ այդ գումարների մասով հաշվետվություն է տրվել։ Ո՞վ ունի հասանելիություն և վերահսկողություն Արցախի սառեցված բյուջեի մնացորդի նկատմամբ, պետական այրերն այս հարցն անպատասխան են թողնում։

Ավելի մանրամասն՝ «Ազատության» ռեպորտաժում.

Your browser doesn’t support HTML5

Թոշակներից զրկված արցախցիները գուցե առաջիկայում կարողանան սեպտեմբերի հասանելիք գումարը ստանալ