Հայաստանի կառավարությունը չի վճարի արցախցիների սեպտեմբեր ամսվա աշխատավարձերը, կենսաթոշակներն ու նպաստները: Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր սառը ջուր լցրեց սպասող արցախցիների գլխին, հայտարարեց այդպիսի իրավասություն չունեն, բայց ունեն աջակցության նոր ծրագիր։
Նոր ծրագիրը ամեն անձի հաշվով 50 հազար դրամն է, որ արցախցիները կստանան նոյեմբերին և դեկտեմբերին:
4 հոգանոց ընտանիքն օրինակ 200 հազար կստանա, ըստ փոխվարչապետի, մի այդքան աշխատավարձ պիտի որ ստանային. ի դեպ՝ 50 հազարական դրամից կզրկվեն այն արցախցիները, որ իրենց բանկային հաշվին որոշակի շեմը գերազանցող մնացորդ ունեն, այդ սահմանաչափը կառավարությունը կհայտարարի առաջիկայում։
Կառավարության նոր որոշումից անտեղյակ արցախցիների հոսքը դեպի լուծարված օպերատիվ շտաբ՝ շարունակվում է, ուզում են ճշտել՝ աշխատավարձ, նպաստ թոշակ, երբ կստանան։
«Ազատության» վիդեոռեպորտաժը.