Թուրքիայի խորհրդարանը չի հաստատել Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության մասին արձանագրության վավերացման հստակ ժամանակացույցը, հաղորդում է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով թուրքական խորհրդարանին մոտ կանգնած աղբյուրները։
«Նախագահ Էրդողանի կողմից ստորագրված փաստաթուղթն այժմ խորհրդարանական երկու՝ Արտաքին հարաբերությունների և Պաշտպանության հանձնաժողովներում է», - նշել են գործակալության աղբյուրները՝ չհստակեցնելով, թե հատկապես երբ է արձանագրությունը մուտք գործելու թուրքական խորհրդարանի լիագումար նիստերի օրակարգ։
ՏԱՍՍ-ի աղբյուրները պնդել են, որ առաջիկայում Թուրքիայի Ազգային մեծ ժողովը կենտրոնանալու է 2024 թվականի պետական բյուջեի շուրջ քննարկումների վրա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փոխադարձ մեղադրանքներից հետո, ի վերջո, Անկարան և Ստոկհոլմը ընդհանուր հայտարարի եկան