Ուկրաինայում խաղաղության հաստատմանը նվիրված երրորդ համաժողովի շրջանակներում Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հոկտեմբերի 28-ին Մալթայում հանդիպել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակի հետ, հաղորդել է Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքը՝ նշելով, որ հանդիպման ընթացքում Երմակը ընգդծել է երկու երկրների հարաբերություններում առկա «նոր կոնտեքստը»։
Երմակը ընգդծել է Գրանադայում Ուկրաինայի նախագահի և Հայաստանի վարչապետի միջև կայացած առաջին հանդիպման, ինչպես նաև Աննա Հակոբյանի՝ Կիև կատարած այցի կարևորությունը։
«Նախագահի աշխատակազմի ղեկավարը հաստատել է ուկրաինական կողմի՝ Հայաստանի հետ հարաբերությունները խորացնելու տրամադրվածությունը, հատկապես եվրոպական ինտեգրացիային նվիրված հարցերում», - հաղորդում է Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանն առաջին անգամ կմասնակցի Ուկրաինայի առաջարկած «Խաղաղության բանաձևի» շուրջ քննարկումներին