Կիրակի օրը մարդասիրական օգնության ամենամեծ շարասյունն է մտել Գազայի հատված. ՄԱԿ

ՄԱԿ-ի տվյալներով՝ հումանիտար մատակարարումների վերսկսումից ի վեր կիրակի օրը մարդասիրական օգնության ամենամեծ շարասյունն է մտել Գազայի հատված։

ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը հայտնել է, որ 33 բեռնատարներ, որոնք տեղափոխում էին ջուր, սնունդ և բժշկական պարագաներ, անցել են Եգիպտոսի հետ «Ռաֆահ» սահմանային անցակետով:

Հոկտեմբերի 21-ին օգնության վերսկսումից ի վեր «Ռաֆահով» Գազա է մտել ընդհանուր առմամբ 117 բեռնատար, մինչև հոկտեմբերի 7-ը Գազա էր մտնում օրական մոտ 500 բեռնատար հումանիտար օգնություն և այլ ապրանքներ։

ՄԱԿ-ը զգուշացրել է, որ կանոնավոր կերպով անհրաժեշտ է շատ ավելի մեծ ծավալի օգնություն՝ կանխելու մարդասիրական իրավիճակի հետագա վատթարացումը, ներառյալ քաղաքացիական անկարգությունները:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ռաֆահ» անցակետը բացվել է Գազայի բնակիչներին մարդասիրական օգնության համար