Հեռախոսազրույց Լավրովի և Բայրամովի միջև

Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրով և Ջեյհուն Բայրամով, արխիվ

Այսօր հեռախոսազրույց է կայացել Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի միջև:

Ռուսաստանի արտգործնախարարության հաղորդագրության համաձայն՝ զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցեր:

«Հաստատվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերի ակտիվացման անհրաժեշտությունը՝ 2020-2022 թվականների բարձր մակարդակի եռակողմ համաձայնությունների համալիրի հիման վրա, որոնք ընդգրկում են խաղաղության պայմանագրի նախապատրաստում, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակում և հայ - ադրբեջանական սահմանի դելիմիտացիա», - ասված է հաղորդագրությունում:

Սա Լավրովի և Բայրամովի միջև երրորդ հեռախոսազրույցն է վերջին տասն օրվա ընթացքում: Թեև Մոսկվան վստահեցնում է, որ շարունակում է շփումները Երևանի և Բաքվի հետ, Հայաստանի գործընկերոջ հետ Ռուսաստանի ԱԳ նախարարի հնարավոր զրույցի, շփումների, այդ թվում՝ Թեհրանում «3+3» ձևաչափով հանդիպման շրջանակում, վերջին շաբաթներին հաղորդումներ չեն եղել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լարվածության նոր փուլ հայ-ռուսական հարաբերություններումԼավրովն ու Բայրամովը քննարկել են «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների հանդիպումը Լավրովն ու Բայրամովը քննարկել են «3+3» ձևաչափը