Բաքուն կրկին քննադատում է Մակրոնին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության շենքը Բաքվում, արխիվ

Բաքուն դատապարտում և մերժում է հոկտեմբերի 27-ին Բրյուսելում Երամիության խորհրդի նիստում Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի՝ Ադրբեջանին հասցեագրած մեղադրանքը:

«Ֆրանսիայի կողմից Ադրբեջանին հասցեագրված մեղադրանքը Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը սպառնալու մասին ծիծաղելի է և անընդունելի: Տասնամյակներ շարունակ միջնորդ հանդիսանալով՝ Ֆրանսիան աչք է փակել Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքի մոտ 20 տոկոսի օկուպացիայի վրա և խրախուսել է անջատողականությունն ադրբեջանական տարածքներում: Ֆրանսիան երբեք չի իրականացրել հաջող միջնորդական ջանքեր», - հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը:

Ըստ գերատեսչության, Ֆրանսիայի միջնորդությունը «նախկին հայ-ադրբեջանական հակամարտությունում ավարտվել է Մինսկի խմբի հետ»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Բրյուսելը վճռական է շարունակելու իր միջնորդությունը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում․ ՄիշելԵՄ գագաթնաժողովում ընդունված բանաձևում անդրադարձ է կատարվել նաև հայ-ադրբեջանական կարգավորմանը