Փախստականի կարգավիճակ՝ Արցախից տեղահանվածներին. կառավարությունն ընդունեց որոշումը

Փախստականի կարգավիճակ՝ Արցախից տեղահանվածներին։ Կառավարությունն այսօր որոշում ընդունեց, որով արցախցիներին ժամանակավոր պաշտպանության տակ է վերցնում և նրանց օրենքի ուժով ճանաչում փախստական։ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը ներկայացրեց, թե հատկապես որ խմբերն են այս կարգավիճակը ձեռք բերում:

«Լեռնային Ղարաբաղի բնակչության ռեգիստրի հաշվառումներով անցնող անձանց, Հայաստանի Հանրապետության տարածքում կամ Հայաստանի Հանարապետությանից դուրս գտնվող այն անձանց, որոնց վերջին հաշվառման հասցնե եղել է Լեռնային Ղարաբաղը», - նշեց Սանոսյնաը:

Փախստական են նաև Արցախում չհաշվառված, բայց այնտեղ ապրած ու այս սեպտեմբերին տեղահանվելուց հետո Միգրացիոն ծառայությունում հաշվառվածները։

Այդ փաստաթուղթը փախստականի անձը հաստատող վկայականն է, բայց առանց դրա էլ արցախցիները արդեն իսկ ստացան այդ կարգավիճակը, նկատեց արտգործնախարարաը։ Այս պահին արցախցիներն ունեն երկու ընտրություն՝ կա՛մ մնալ փախստական, կա՛մ ստանալ Հայաստանի քաղաքացիություն: