Մատչելիության հղումներ

Կառավարությունը Արցախից տեղահանվածներին ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ կտա. Փաշինյան


Կառավարությունը վաղվա նիստում Արցախից տեղահանվածներին ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ կտա, այսօր խորհրդարանական հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Փաշինյանը, սա նշանակում է փախստականի կարգավիճակ արցախցիներին։

Փախստականների մասին օրենքով ժամանակավոր պաշտպանության տակ են առնվում այն անձինք, որ Հայաստանում են հայտնվել հարևան պետություններից։ Միայն թե, ըստ օրենքի, նրանք պետք է լինեն օտարեկրացի, կամ՝ չունենան որևէ երկրի քաղաքացիություն։ Ստացվում է՝ Հայաստանի կապույտ անձնագրեր ունեցող արցախցիներին կառավարությունը Հայաստանի քաղաքացի չի համարում։ Ինքը՝ վարչապետն էլ այսօր նշեց, որ նրանք դեռ նոր պետք է Հայաստանի քաղաքացիություն ստանան:

«Դուք Հայաստանի քաղաքացի եք», - 3 տարի է այս նախադասությունն են լսում փախստականի կարգավիճակ ստանալու պահանջով փողոց դուրս եկած հադրութցիները։ «Հանուն Հադրութի» հասարակական կազմակերպության ղեկավար Լևոն Հայրիյանը, որ այս հարցով բազմաթիվ դռներ է թակել, շեշտում է՝ հենց այս հիմնավորմամբ են միշտ մերժել իրենց կարգավիճակ տալ։

Միգրացիոն ծառայության ներկայացուցիչներն էլ մինչև այժմ հայտարարում էին՝ արցախցիները համարվում են Հայաստանի քաղաքացի և նույն երկրի քաղաքացին նույն պետությունից կարգավիճակ հայցել չի կարող։

Ավելի մանրամասն՝ վիդեոռեպորտաժում.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG