Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան այսօրվա ճեպազրույցում անդրադառնալով The Wall Street Journal-ին տված հարցազրույցում Հայաստանի վարչապետի հայտարարություններին, ոչ այնքան Նիկոլ Փաշինյանին է քննադատել, որքան Արևմուտքին:
«Մենք տեսնում ենք, թե ինչպես են արևմտյան լրատվամիջոցները բառացիորեն նստում պաշտոնական Երևանի ներկայացուցիչների վրա՝ նրանցից կորզելով սադրիչ հարցերի պատասխանները։ Ցավոք, նման սադրանքները տեղ են հասնում, մեզ էլ հաճախ սադրիչ հարցեր տալիս են, մենք նախընտրում ենք պատասխանել, որ մեր հարաբերություններում առկա խնդիրները, մասնավորապես Հայաստանի հետ, լուծում ենք երկկողմ շփումներում», - ասել է Զախարովան։
Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը շեշտել է, թե հարցազրույցում փորձ է արվում նսեմացնել Ռուսաստանի հետ Հայաստանի կապի նշանակությունը, Հայաստանի և հայաստանցիների անվտանգությունն ապահովելու հարցում ռուս զինվորականների և սահմանապահների դերը։
Հայաստանի վարչապետը երեկ WSJ-ին ասել է, թե Հայաստանում ռուսական ռազմաբազայի շարունակվող ներկայության մեջ որևէ առավելություն չի տեսնում։ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը նոր գործընկերներ է փնտրում, քանի որ Մոսկվան ձախողել է իրագործել դաշնակցային պարտավորությունները:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Հայաստանը նոր գործընկերներ է փնտրում, քանի որ Մոսկվան ձախողել է իրագործել դաշնակցային պարտավորությունները. ՓաշինյանԿրեմլը նախընտրում է WSJ-ին Փաշինյանի հայտարարությունների մասին տեղեկանալ Երևանի հետ շփումներում