Մատչելիության հղումներ

Կրեմլը նախընտրում է WSJ-ին Փաշինյանի հայտարարությունների մասին տեղեկանալ Երևանի հետ շփումներում


Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ

Կրեմլն ակնկալում է Երևանի հետ անմիջական շփումներո՛ւմ ամբողջական տեղեկատվություն ստանալ The Wall Street Journal-ին տված հարցազրույցում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ՝ մասնավորապես, թե նա ինչ նկատի ուներ՝ խոսելով անվտանգության ոլորտում հարաբերությունների դիվերսիֆիկացման անհրաժեշտության մասին։

«Մենք հակված չենք The Wall Street Journal-ն ընկալել որպես
սկզբնական աղբյուր, այնպես որ, դեռ պետք է հասկանալ, թե կոնկրետ ինչի մասին էր նա խոսում: Պարոն Փաշինյանի և, իհարկե, մեր հայ բարեկամների հետ շփումներում, հուսով ենք, որ այս հարցի վերաբերյալ կստանանք ողջ տեղեկատվությունը», - ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Վլադիմիր Պուտինի խոսնակը հավելել է, թե տեղին չէ, որ
Ռուսաստանն ու Հայաստանը շփվեն թերթերի՝ հատկապես WSJ-ի միջոցով:

«Ուստի մենք շարունակում ենք շփումները, երկխոսությունը մեր հայ բարեկամների հետ, և մենք դա անելու ենք հետագայում, մենք ունենք շատ ծավալուն օրակարգ», - հայտարարել է Ռուսաստանի նախագահի խոսնակը:

Կրեմլի խոսնակը նաև նշել է, թե ռուսական կողմը շարունակում է ջանքերը՝ Բաքվին և Երևանին օգնելու «ամեն դեպքում հասնել խաղաղության համաձայնագրի կնքմանը»։

WSJ-ի հարցազրույցում Փաշինյանը հայտարարել է, մասնավորապես, որ Հայաստանը նոր գործընկերներ է փնտրում, քանի որ Մոսկվան ձախողել է իրագործել դաշնակցային պարտավորությունները: Միաժամանակ, նրա խոսքով, Հայաստանը չի քննարկում ռուսական ռազմաբազաների հեռացումը պահանջելու հարցը:

XS
SM
MD
LG