Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանն այսօր Ազգային ժողովի հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է Հայաստանում հեռարձակվող ռուսական ալիքների մասին հարցին: Խաչատրյանին մասնավորապես հարցրել էին՝ ի՞նչ քայլեր են ձեռնարկվել խախտումները արձանագրելու և բացառելու համար:
«Այդ հարցը մեր ուշադրության կենտրոնում է, մենք տեղյակ ենք համաձայնագրից, տեղեկացնեմ, որ համաձայնագիրը ուժի մեջ է մտել ռուսական կողմից 2023 թվականի մարտին, օրը չեմ հիշում, այսինքն, այդ կոնսուլտացիաների համար դեռ ժամանակ չի եղել, քանի որ նախկինում դեռ վավերացված չի եղել ռուսական կողմից: Անհրաժեշտության դեպքում, իհարկե, կոնսուլտացիաները կիրականացվեն, բայց աշխատանքային կարգով որոշակի շտկումներ կան և խախտումների արձանագրությունների հետ կապված պատասխանատուն է, ըստ պայմանագրի, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը: Եվ վերջերս մենք հարցում ենք ուղարկել ու ստացել ենք որոշակի խախտումներ, որոնք արձանագրվել են վերջին շրջանում նաև ամսի 23-ին տեղի ունեցած հեռուստաեթերում հնչած որոշ հաղորդումներից ևս արձանագրություններ կան խախտումների վերաբերյալ», - պատասխանեց Խաչատրյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանի իշխանության քննադատություններից հետո Մոսկվան անցավ գործնական քայլերի ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանը բողոքի նոտա է հանձնել Ռուսաստանի դեսպանին